Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը մահացել է

Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը մահացել է

Արագածոտն10:05 | նոյեմբերի 6, 2026Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը մահացել է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը մահացել է<!—>

]—>

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինն ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ միկրոավտոբուսը սպասարկում էր 511 երթուղին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տեղադրություն

Արագածոտն

Թեմա

ՄահՊատահարներՃՏՊ

Աղբյուրը՝ NEWS.am