Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ խաղում են արևելյան կանոններով․ Ռուբեն Մելքոնյան

Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ խաղում են արևելյան կանոններով․ Ռուբեն Մելքոնյան

Հայաստան20:00 | նոյեմբերի 9, 2026Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ խաղում են արևելյան կանոններով․ Ռուբեն Մելքոնյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ խաղում են արևելյան կանոններով․ Ռուբեն Մելքոնյան<!—>

]—>

Ադրբեջանը Թուրքիայի համար այնպիսի գործընկեր է, որի հետ հարաբերություններում Անկարան երբեմն ստիպված է լինում գնալ զիջումների, այդ թվում՝ իմիջային։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նկատեց, որ հիջաբի հետ կապված միջադեպից հետո Էրդողանը ստիպված եղավ զիջման գնալ՝ պաշտոնանկ անելով իր խորհրդականին։ Ինքն այս հարցի վերաբերյալ որևէ քննադատությամբ հանդես չեկավ, իսկ ավելի ուշ մեկնեց օկուպացված Ղարաբաղ։

Ըստ թյուրքագետի՝ սա վկայում է Ադրբեջանի քաղաքական կշռի մեծացման մասին։

«Ընդ որում, երկուսն էլ խաղում են արևելյան քաղաքականության կանոններով, որտեղ հենց այնպես զիջումների չեն գնում։ Հակված եմ կարծելու, որ Իսրայելի հետ ջերմ հարաբերություններ պահպանելով՝ Ադրբեջանը մեծացնում է իր քաղաքական կշիռը, սակայն իսլամական աշխարհում իմիջային հարված է ստանում և խորացնում Իրանի հետ լարվածությունը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում առկա է նաև Թուրքիայի գործոնը. պարզապես վերջինս, Իսրայելի դեմ ցուցադրական քայլեր անելով և որոշակի օգուտներից հրաժարվելով, այդ ամենը հետ է ստանում Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունների միջոցով։ Փաստացիորեն, Թուրքիան չեզոքացնում է իր այդ կորուստները։

Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է դիտարկել որպես Հարավային Կովկասում թուրքական ներկայության կարևոր բաղադրիչ։ Այս տեսանկյունից այս կամ այն տարաձայնությունները չեն կարող Անկարայի և Բաքվի հարաբերություններում պառակտման հանգեցնել։

Տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային երկրների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ այնքան մեծ է, որ նրան ներում են ոչ միայն բռնապետական քաղաքականությունը, Արցախի հայության ցեղասպանությունը, այլև Ալիևի հավակնոտ քայլերը»,- ընդգծեց Մելքոնյանը։

Մելքոնյանը նշեց, որ հատկապես հայատյաց քաղաքականության ֆոնին հզորացող Ադրբեջանը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի վրա։

«Չի կարելի ժխտել Հայաստանի իշխանությունների դերն Ադրբեջանի ուժեղացման գործում, ինչը պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքներով ու այլ իրադարձություններով։ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ մինչև 2020 թվականը վարած քաղաքականությունն իր կարևոր լուման է ունեցել Ադրբեջանի հզորացման հարցում։ Ամեն ինչ սկսվեց արցախյան հարցում զրոյական կետի մասին հայտարարությունից, ինչն էլ Հայաստանին տարավ դեպի անդունդ»,- եզրափակեց փորձագետը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջանԹուրքիա

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am