Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի. ստացել է 45.49 տոկոս ձայն

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի. ստացել է 45.49 տոկոս ձայն

Քաղաքացիական պայմանագիր00:04 | նոյեմբերի 30, 2026Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի. ստացել է 45.49 տոկոս ձայն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի. ստացել է 45.49 տոկոս ձայն<!—>

]—>

Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցել է 15 հազար 721 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 65.39 տոկոսը։

Նախնական հաշվարկներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 45.49 տոկոս ձայն՝ 7152 քվե, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ 32.35 տոկոս՝ 5086 քվե, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 21.25 տոկոս՝ 3342 քվե։ Այս մասին գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Նախնական տվյալներով՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

  • «Քաղաքացիական պայմանագիր»՝ 12 մանդատ,

  • «Բարոյական արժեքներ»՝ 9 մանդատ,

  • «Ուժեղ Հայաստան»՝ 6 մանդատ։

Ընտրություններին գրանցվել է 137 անվավեր քվեաթերթիկ։

Կազմակերպություն

Քաղաքացիական պայմանագիր

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Իրադարձություն

ՏԻՄ ընտրություններ

Տեղադրություն

Սպիտակ