Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կարգադրել է անվավեր ճանաչել ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու որդու անձնագիրը

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կարգադրել է անվավեր ճանաչել ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու որդու անձնագիրը

Քաղաքացիություն00:10 | նոյեմբերի 30, 2026Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կարգադրել է անվավեր ճանաչել ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու որդու անձնագիրը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կարգադրել է անվավեր ճանաչել ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու որդու անձնագիրը<!—>

]—>

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կարգադրել է անվավեր ճանաչել ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու որդու՝ Անդրեյ Իքս կեղծանվամբ հանդես եկող Անդրեյ Խրժանովսկու իսրայելական անձնագիրը, հայտնում է իսրայելական C14 պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով, Սաարն անձամբ հաստատել է, որ ակտիվիստի անձնագիրն անվավեր է ճանաչվել։ Սակայն Իսրայելի ներքին գործերի նախարարությունում և Բնակչության ու ներգաղթի հարցերով վարչությունում հայտարարել են, որ առայժմ նման որոշման մասին տեղեկություն չունեն։

28-ամյա Խրժանովսկին ծնվել է Սանկտ Պետերբուրգում և Իսրայել է տեղափոխվել 2022 թվականին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո։ Նա քաղաքացիություն է ստացել «Վերադարձի մասին» օրենքի հիման վրա։ Հետագայում ակտիվիստը սկսել է սոցիալական ցանցերում տեսանյութեր հրապարակել՝ քննադատելով Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերը և իսրայելցի զինվորականների գործողությունները։ Իր հրապարակումներում նա Իսրայելին մեղադրել է ցեղասպանության, էթնիկ զտումների և ապարտեիդի մեջ։

Հոկտեմբերի վերջին Խրժանովսկին ձերբակալվել է Արևմտյան ափի հարավում՝ Ում էլ Խեյրի շրջանում, պաղեստինամետ ակտիվիստների և հրեա բնակիչների միջև բախումից հետո։ Միջադեպից հետո նրան արգելվել է գտնվել այդ տարածքում մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Նոյեմբերի 16-ին սփյուռքի հարցերի և հակասեմականության դեմ պայքարի նախարար Ամիխայ Շիքլին դիմել է Սաարին՝ խնդրելով նախաձեռնել Խրժանովսկուն Իսրայելի քաղաքացիությունից զրկելու գործընթացը։ Շիքլիի պնդմամբ, ակտիվիստի գործունեությունը դուրս է գալիս թույլատրելի քննադատության շրջանակներից և ուղղված է Իսրայելի միջազգային դիրքերի խաթարմանը։

Սահմանափակումների ներդրումից հետո Խրժանովսկին մեկնել է Ֆրանսիա, որտեղ միացել է Փարիզում անցկացվող բողոքի ակցիաներին։ C14-ի տվյալներով, նրա անձնագիրն անվավեր ճանաչելու որոշումն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում ակտիվիստի գտնվելու ընթացքում։

«Միջամտության ուժ» լոբբիստական կազմակերպությունը, որն ավելի վաղ Սաարին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Խրժանովսկու դեմ, ողջունել է ենթադրյալ որոշումը՝ այն անվանելով համարձակ և անհրաժեշտ։ Միաժամանակ, հրապարակման պահին Իսրայելի պատկան գերատեսչությունները պաշտոնապես չէին հաստատել անձնագիրն անվավեր ճանաչելու փաստը։

Հասանելի է

русский

Թեմա

ՔաղաքացիությունԱնձնագիրՔաղաքականություն

Տեղադրություն

ԻսրայելԱրևմտյան ափ