Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում

Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում

Ընտրություններ21:13 | նոյեմբերի 29, 2026Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում<!—>

]—>

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 8 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 284 դիմում, որից 164-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 81 դիմում։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 39 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է ավելի քան 10 խորհրդատվություն։

Հասանելի է

русский

Թեմա

ԸնտրություններԸնտրախախտումներՔաղաքականություն

Իրադարձություն

ՏԻՄ ընտրություններ

Կազմակերպություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն