Իսրայելում մահակով զինված տղամարդը ներխուժել է 96-ամյա րաբբիի տուն և սկսել գովաբանել Նեթանյահուին

Իսրայելում մահակով զինված տղամարդը ներխուժել է 96-ամյա րաբբիի տուն և սկսել գովաբանել Նեթանյահուին

Բենիամին Նեթանյահու15:52 | նոյեմբերի 29, 2026Իսրայելում մահակով զինված տղամարդը ներխուժել է 96-ամյա րաբբիի տուն և սկսել գովաբանել Նեթանյահուին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսրայելում մահակով զինված տղամարդը ներխուժել է 96-ամյա րաբբիի տուն և սկսել գովաբանել Նեթանյահուին<!—>

]—>

Իսրայելում մի տղամարդ ներխուժել է ծայրահեղ ուղղափառ «Միացյալ Թորա» կուսակցության հոգևոր առաջնորդներից մեկի՝ 96-ամյա րաբբի Դով Լանդոյի տուն և սկսել գովաբանել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով րաբբիին մոտ կանգնած աղբյուրներին։

Լրատվամիջոցների տվյալներով, տղամարդը զինված է եղել մահակով և մոտեցել է Լանդոյին։ Տանը գտնվող րաբբիի աշակերտները կարողացել են կանգնեցնել անկոչ հյուրին և նրան դուրս բերել շենքից։

Ոստիկանությունը հայտնել է մոտ 50 տարեկան կասկածյալի ձերբակալության մասին։ Առաջիկայում նրան պետք է դատարան տանեն, որտեղ իրավապահները մտադիր են միջնորդել երկարաձգել նրա կալանքի ժամկետը։

Լանդոն րաբբի Մոշե Հիրշի հետ գլխավորում է «Միացյալ Թորա» կուսակցության կազմում գործող ոչ սիոնիստական «Դեգել հա-Թորա» թևը։ Անցած շաբաթ երկու կրոնական առաջնորդները, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, համաձայնություն են տվել կոալիցիոն բանակցություններ վարել «Յաշար» կուսակցության ղեկավար և Նեթանյահուի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկի՝ Գադի Այզենկոտի հետ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Բենիամին Նեթանյահու

Թեմա

ՊատահարներՔաղաքականություն

Տեղադրություն

Իսրայել