Զենքի արտահանումն ու չեզոքությունը․ Շվեյցարիայում բախտորոշ հանրաքվե է անցկացվում

Զենքի արտահանումն ու չեզոքությունը․ Շվեյցարիայում բախտորոշ հանրաքվե է անցկացվում

Զենքի մատակարարումներ12:34 | նոյեմբերի 29, 2026Զենքի արտահանումն ու չեզոքությունը․ Շվեյցարիայում բախտորոշ հանրաքվե է անցկացվում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Զենքի արտահանումն ու չեզոքությունը․ Շվեյցարիայում բախտորոշ հանրաքվե է անցկացվում<!—>

]—>

Շվեյցարացիները կիրակի քվեարկում են սպառազինության արտահանման սահմանափակումները մեղմելու հարցի շուրջ, ինչը կարող է ազդել երկրի ավանդական չեզոքության և նրա պաշտպանական արդյունաբերության ապագայի վրա։ Կառավարության առաջարկը թույլ կտա զենք մատակարարել արևմտյան 36 երկրների, այդ թվում՝ զինված հակամարտություններին մասնակցող պետություններին, հայտնում է Reuters-ը։

Շվեյցարիան հավատարիմ է չեզոքության սկզբունքներին, որոնք ամրագրված են 1907 թվականի Հաագայի կոնվենցիաներով։ Դրանք սահմանափակում են երկրի մասնակցությունը զինված հակամարտություններին և դրանց կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերելը, եթե Շվեյցարիան ինքը անմիջական սպառնալիքի չի ենթարկվում։

Սպառազինության արտահանման շուրջ քննարկումները սրվեցին 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։ Բեռնը եվրոպական երկրներին արգելեց Կիևին փոխանցել նախկինում գնված շվեյցարական զինամթերքն ու ռազմական մեքենաները։ Արդյունքում 2023 և 2024 թվականներին շվեյցարական զենքի արտահանումը կտրուկ նվազեց՝ մտահոգություններ առաջացնելով ազգային պաշտպանական արդյունաբերության ապագայի և սեփական անվտանգությունն ապահովելու երկրի կարողության վերաբերյալ։

Անցյալ տարի Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց արտահանման սահմանափակումների մեղմացմանը։ Բարեփոխման հակառակորդները, երկրի ուղղակի ժողովրդավարության ավանդույթին համապատասխան, հասան հանրաքվեի անցկացմանը։

Բացի արևմտյան 36 պետությունների, այդ թվում՝ հակամարտություններին մասնակցող երկրներին զենք մատակարարելու թույլտվությունից, բարեփոխումը հնարավորություն կտա սպառազինություն վաճառել առանց դրա հետագա վերաարտահանման համար Բեռնի թույլտվությունն ստանալու պարտադիր պահանջի։ Միաժամանակ Ուկրաինան նախկինի պես չի կարողանա շվեյցարական սպառազինություն ստանալ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ երկրների միջոցով։

Փոփոխությունների կողմնակիցները կարծում են, որ կանոնների մեղմացումն անհրաժեշտ է պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և Շվեյցարիայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Հակառակորդները զգուշացնում են, որ բարեփոխումը կխաթարի երկրի չեզոքությունը և կմեծացնի քաղաքացիական պատերազմներում շվեյցարական զենքի կիրառման վտանգը։

Ուրբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Շվեյցարիայի հետ հետագա արդյունաբերական համագործակցության հնարավորությունները կնվազեն, եթե սահմանափակումները պահպանվեն։

Ըստ քվեարկությունից առաջ Tamedia մեդիախմբի անցկացրած հարցման, կողմերի աջակցության ցուցանիշները գրեթե հավասար են․ հարցվածների 49%-ը կողմ էր սահմանափակումների մեղմացմանը, իսկ 48%-ը՝ դեմ։

Հասանելի է

русский

Թեմա

Զենքի մատակարարումներՉեզոքությունՔաղաքականությունՀանրաքվե

Տեղադրություն

Շվեյցարիա