Վրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու

Հանցագործություն23:09 | նոյեմբերի 28, 2026Վրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բաթումում ձերբակալել են Լեհաստանի իրավապահ մարմինների հարցման հիման վրա Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու, հայտնել է «Грузия Online»-ը՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը կասկածվում է մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Լեհաստանի քրեական օրենսգրքի յոթ հոդվածով, այդ թվում՝ շորթման, սպառնալիքների, խարդախության, հանրային լիազորություններն ապօրինի յուրացնելու և ուրիշի անձը հաստատող փաստաթուղթն օգտագործելու համար։
Լեհաստանի քաղաքացուն ձերբակալել են Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում։
Ներկայում ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված ընթացակարգեր՝ նրան Լեհաստան արտահանձնելու համար։
Հասանելի է
Թեմա
ՀանցագործությունՁերբակալությունԱրտահանձնում
Տեղադրություն
