Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆոռնիա22:28 | նոյեմբերի 28, 2026Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել<!—>

]—>

Շաբաթ առավոտյան Կալիֆոռնիայի ափերի մոտ, Մանհեթեն Բիչ քաղաքի շրջանում, նախնական տվյալներով՝ 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է Associated Press-ը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։

Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտը հայտարարել է երկրաշարժի արձագանքման ռեժիմ և 106 հրշեջ կայանների աշխատակիցների ուղարկել ստուգելու ենթակառուցվածքում հնարավոր վնասվածքները։

Գերատեսչությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ ո՛չ տուժածներ, ո՛չ էլ շենքերի վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Մանհեթեն Բիչի իշխանությունները բնակիչներին կոչ են արել պատրաստ լինել հետցնցումների, որոնք կարող են տեղի ունենալ հիմնական երկրաշարժից մի քանի րոպե, ժամ կամ նույնիսկ օր անց։ Ցունամիի վտանգ այս պահին չկա, հայտնել են քաղաքային իշխանությունները։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԿալիֆոռնիաԼոս Անջելես

Պատմություն

Երկրաշարժեր

Թեմա

Բնական աղետ