Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am

Դավիթ Համբարձումյան17:38 | նոյեմբերի 28, 2026Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Hraparak.am-ը գրում է. «Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված քաղաքական որոշումը, որով չեղարկվում է նրա մասնակցությունը Մասիսի ՏԻՄ ընտրություններին զայրացրել է մասիսցիներին և բացասական մթնոլորտ ստեղծել իշխանության և իշխանական թեկնածուի նկատմամբ: Մարդիկ լացուկոծով են ընդունել իրենց սիրելի համայնքապետին 8 տարի առաջ կատարված ինչ որ դեպքերի պատրվակով կալանավորելու մասին որոշումը: Սակայն Համբարձումյանի թիմը շարունակում է պայքարը ցուցակի երկրորդի համարի՝ վերջին տարին Մասիսը ղեկավարած Նորայր Հակոբյանի գլխավորությամբ:
Ի դեպ, իշխանական թեկնածուն` Հովհաննես Հակոբյանն այսօր այցելել է Այնթափ, նրա այցից առաջ ընդդիմադիր ուժի գրասենյակի Այնթափի աշխատակիցներին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հավանաբար վախեցել են, որ այդ կանայք ինչ որ բան կկազմակերպեն: Հակակոռպցիոնը, Քննչականը և մյուս ուժայինները լիարժեք ներգրավված են ընտրություններին»։
Անձ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Իրադարձություն
Տեղադրություն
