Վրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներին

Վրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներին

Բաթում22:43 | նոյեմբերի 27, 2026Վրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներին<!—>

]—>

«Նախևառաջ կցանկանայի սկսել ոստիկաններին և ներքին գործերի նախարարին ուղղված շնորհակալական խոսքերից։ Նրանք արել են հնարավոր ամեն ինչ՝ չափազանց լուրջ սադրանքների պայմաններում կարգուկանոնը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոստիկան արժանի է մեր առանձնահատուկ շնորհակալությանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով Բաթումում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցերին։

Վրաստանի կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ տեղի են ունեցել չափազանց լուրջ սադրանքներ։

«Ցավալի է, որ շատ մարդիկ փորձում են նման դեպքերն օգտագործել սխալ հռետորաբանություն առաջ մղելու և սխալ ուղերձներ տարածելու համար։ Այդ դեպքը ևս բացառություն չեղավ։ Ընդհանուր առմամբ ուզում եմ նշել, որ այս հանդիպման անցկացման կապակցությամբ մենք մեր թուրք բարեկամներին բացառիկ հնարավորություն առաջարկեցինք այն անցկացնել իրենց երկրի սահմաններից դուրս, բայց լեփ-լեցուն տրիբունաների առջև՝ մեզ մոտ՝ Վրաստանում։ Մեկ այլ երկրում նրանք նման հնարավորություն չէին ունենա։

Մենք հաշվի առանք այդ հանգամանքը։ Չնայած, բնականաբար, որոշակի ռիսկեր կային, մենք գնացինք այս բարեկամական քայլին՝ հաշվի առնելով հենց մեր երկու երկրներին՝ Վրաստանին և Թուրքիային կապող սերտ բարեկամական հարաբերությունները։ Ուրախ եմ, որ թուրք երկրպագուների մեծամասնությունը մեծ արժանապատվությամբ ընդունեց մեր առաջարկը և եկավ մեր երկիր՝ իրեն շատ արժանավայել պահելով։ Սակայն մի քանի հարյուր երկրպագու, որոնց ես նույնիսկ երկրպագու չէի անվանի, աչքի ընկան սադրիչ վարքագծով։ Մեզ համար դա շատ ցավալի էր։ Երբ երկրպագուներին նման առաջարկ ես անում, իսկ նրանք դրան պատասխանում են անվայել գործողություններով, դա մեծ ցավ և հիասթափություն է առաջացնում։ Այնուամենայնիվ, ի վերջո ոստիկանությունն ապահովեց կարգուկանոնի պահպանումը, ինչը մեր պատասխանատվության շրջանակում էր։ Եվ դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին։

Կոչ եմ անում բոլոր վրացի սադրիչներին՝ այստեղ խոսքը արմատականների մասին է, որոնք նման դեպքերն օգտագործում են սադրիչ հայտարարություններ անելու համար, առավելագույնս պաշտպանել Վրաստանի շահերը և զերծ մնալ սադրիչ, ամոթալի հայտարարություններից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԲաթումՎրաստան

Թեմա

ՊատահարներSports

Անձ

Իրակլի Կոբախիձե