Վրաստանից կարտաքսեն Ադրբեջանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանած անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Արտաքսում20:01 | նոյեմբերի 27, 2026Վրաստանից կարտաքսեն Ադրբեջանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանած անօրինական ներգաղթյալների հերթական խմբին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանում անօրինական ներգաղթյալների դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 59 օտարերկրացի, հայտնում է ՆԳՆ-ն։
Ձերբակալվածների թվում են Լիբանանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եմենի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Կամերունի, Հնդկաստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Չինաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Անօրինական ներգաղթյալներին հայտնաբերել են ռեստորաններում, խանութներում, հյուրանոցներում և այլ օբյեկտներում անցկացված միգրացիոն ստուգումների արդյունքում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ձերբակալվածներին տեղափոխել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոն և սկսել երկրից նրանց արտաքսման ընթացակարգերը։
Միայն այս տարվա հունվար–սեպտեմբերին իշխանություններն արտաքսել են ստուգայցերի արդյունքում ձերբակալված ավելի քան 3100 օտարերկրացու։ Նրանց թվում ամենաշատը Թուրքիայի քաղաքացիներն են եղել՝ 791 մարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է (306 մարդ), երրորդում՝ Թուրքմենստանը (274 մարդ)։ Հաջորդում են Ռուսաստանը (254 մարդ) և Իրանը (180 մարդ)։
Հասանելի է
Թեմա
ԱրտաքսումՆերգաղթԽուզարկություններ
Տեղադրություն
