Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա

Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա

Տնտեսություն18:26 | նոյեմբերի 27, 2026Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա<!—>

]—>

Բունդեսթագն ընդունել է 2027 թվականի դաշնային բյուջեն, հայտնում է DW-ն։

Բունդեսթագի պատգամավորները հավանություն են տվել կառավարող կոալիցիայի բյուջեին, որը նախատեսում է 556 միլիարդ եվրոյի ծախսեր՝ մոտ 31 միլիարդով ավելի, քան 2026 թվականին։

Այսպիսով, Գերմանիայի կառավարության տրամադրության տակ մեկ տարվա կտրվածքով ավելի շատ միջոցներ կլինեն, քան երբևէ։ Հիմնական բյուջեով և հատուկ հիմնադրամներով ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել շուրջ 210 միլիարդ եվրոյի նոր փոխառություններ։

Պաշտպանական ծախսերը կաճեն՝ հասնելով գրեթե 140 միլիարդ եվրոյի, և այդպիսով կհասնեն Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ռեկորդային մակարդակի։ Ուկրաինային կտրամադրվի 12 միլիարդ եվրոյի օգնություն։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունՌազմականՔաղաքականություն

Տեղադրություն

ԳերմանիաՈւկրաինա