Ադրբեջանում չեն պատրաստվում հրաժարվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»

Հայաստան18:33 | նոյեմբերի 27, 2026Ադրբեջանում չեն պատրաստվում հրաժարվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ակնկալվում է, որ Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնվի մինչև 2028 թվականի վերջը։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դրա մասին լրագրողներին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Վուգար Բայրամովը։
Նրա ասելով՝ Հայաստանում սկսվել են ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։
«Իսկ Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի՝ երկրի տարածքով անցնող հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին. ավտոճանապարհն արդեն կառուցված է, իսկ երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի սկիզբը։ Ընթացող աշխատանքների ներկա վիճակը հավանական է դարձնում միջանցքի շահագործման հանձնումը մինչև 2028 թվականի վերջը։
Զանգեզուրի միջանցքը, թյուրքական աշխարհը ցամաքային ճանապարհով կապելուց բացի, հնարավորություն կստեղծի Միջին միջանցքի, «Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային երթուղիների ինտեգրման համար»,- նշել է նա։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
