Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերը

Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերը

Տնտեսություն12:39 | նոյեմբերի 27, 2026Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերը<!—>

]—>

Ֆրանսիացի միլիոնատերերի մի խումբ ստեղծել է Patriotic Millionaires լոբբիստական կազմակերպության ազգային մասնաճյուղը և մտադիր է հասնել Ֆրանսիայում ունևոր անձանց հարկերի բարձրացմանը, գրել է Bloomberg-ը։

Երկրում նախագահական ընտրություններից մոտ հինգ ամիս առաջ մեկնարկած նախաձեռնությունը գլխավորել են Societe Generale-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Ուդեայի դուստրը՝ Էմանուել Ուդեան, և ձեռնարկատեր Մաքսիմ Քուրքջյանը։ Նրանք կարծում են, որ քաղաքական գործիչները պետք է խոստանան միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար, որ հարուստ ֆրանսիացիները վճարեն հարկերի իրենց արդար բաժինը։

«Ես կոչ եմ անում նախագահի թեկնածուներին ապահովել, որ ամենաունևոր մարդիկ կատարեն հասարակության առջև իրենց պարտավորությունները», — հայտարարել է Ուդեան։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է արդար ներդրում ունենա պետական դպրոցների և հիվանդանոցների ֆինանսավորման գործում։

Ֆրանսիան դարձել է Եվրոպայում գերհարուստների նկատմամբ հարկային քաղաքականության շուրջ քննարկումների կենտրոններից մեկը։ Նախագահի թեկնածուներն ակտիվորեն քննարկում են երկրի տնտեսության թուլությունն ու պետական ֆինանսների վիճակի վատթարացումը։ Չնայած պետական պարտքի բարձր մակարդակին՝ Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է եղել ավելացնել ծախսերը որոշ ոլորտներում, օրինակ՝ կրթության բնագավառում, կյանքի թանկացման և աճող սոցիալական անհավասարության պատճառով ծագած փողոցային բողոքի ցույցերի ֆոնին։

Անհավասարության հարցին անդրադարձ կա նաև Patriotic Millionaires-ի հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։ «Մինչ միլիոնատերերի կարողություններն աճում են, աղքատության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշների», — նշվել է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ում հիմնադրված Patriotic Millionaires կազմակերպությունը գլխավորում է BlackRock Inc. ընկերության նախկին գործադիր տնօրեն Մորիս Փերլը։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի նաև Կանադայում և Մեծ Բրիտանիայում։ Փերլը բազմիցս նշել է, որ իր նման հարուստ ներդրողները «հարկեր են վճարում շատ ավելի ցածր դրույքաչափերով, քան այն մարդիկ, որոնք իրենց ապրուստը վաստակում են աշխատանքով»։

Շարժման ակտիվիստների թվում է Walt Disney ընկերության հիմնադիրներից մեկի թոռնուհին՝ Էբիգեյլ Դիսնեյը։ Այս ամսվա սկզբին Փարիզում կայացած համաժողովում ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ քաղաքական գործիչները հարուստներին հարկելու հարցում «աղաղակող դժկամություն» են ցուցաբերում, այն դեպքում, երբ հանրային ենթակառուցվածքն անկում է գրանցում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունՀասարակությունՀարկեր

Տեղադրություն

Ֆրանսիա