Հայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում

Հայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում

Եվրոպա00:53 | նոյեմբերի 27, 2026Հայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում<!—>

]—>

Շվեյցարիայի բնակիչներն ավելի շատ են գնացքով ճանապարհորդում, քան եվրոպական որևէ այլ երկրի բնակիչները։ Այս եզրակացությանն է եկել Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի LITRA ասոցիացիան՝ վերլուծելով ԵՄ 28 երկրի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի տվյալները, գրում է dpa-ն։

Անցյալ տարի Շվեյցարիայի յուրաքանչյուր բնակչի հաշվով երկաթուղային ուղևորությունների միջին հեռավորությունը կազմել է 2578 կիլոմետր։ Երկրորդ տեղում Հունգարիան է՝ մեկ բնակչի հաշվով 1703 կիլոմետր ցուցանիշով։ Հաջորդում են Ավստրիան, Ֆրանսիան և Գերմանիան։

Գնացքով ուղևորությունների թվով Շվեյցարիան նույնպես առաջատար է. երկրի յուրաքանչյուր բնակիչ տարվա ընթացքում միջինում կատարել է 73,4 ուղևորություն։ Գերմանիայում այս ցուցանիշը կազմել է մեկ բնակչի հաշվով 35,4 ուղևորություն, ինչի շնորհիվ երկիրը վարկանիշում վեցերորդ տեղում է։

Երկու երկրում էլ աճել են ինչպես ուղևորների՝ երկաթուղով անցած ընդհանուր հեռավորությունը, այնպես էլ ուղևորությունների թիվը։

«Շվեյցարիան պահպանում է երկաթուղային ճանապարհորդությունների գծով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,- նշել են LITRA-ում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԵվրոպաՇվեյցարիա

Թեմա

Երկաթուղիներ