Առողջապահության հասարակական խորհրդի նիստի օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններն են

Առողջապահության հասարակական խորհրդի նիստի օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններն են

Առողջապահություն12:17 | նոյեմբերի 26, 2026Առողջապահության հասարակական խորհրդի նիստի օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններն են
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Առողջապահության հասարակական խորհրդի նիստի օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններն են<!—>

]—>

Տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա 4-րդ նիստը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Օրակարգում ««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր։

Նիստը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, մասնակցել է նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը։

Նախագիծը նպատակ ունի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը՝ սահմանելով շահառուների նոր խմբերի ընդգրկման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև հստակեցնել ներդրման վերջին ամիսներին ի հայտ եկած առանձին խնդիրներով պայմանավորված իրավակարգավորումները։

Նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը ներկայացրել է 2027 թվականից ապահովագրված անձանց շրջանակի ընդլայնման կարգը, նրանց ապահովագրավճարի գոյացման տարբերակները։

Ըստ նախագծի՝ հունվարի 1-ից ապահովագրության փաթեթ կունենան՝

1) Մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, տարեկան մինչև 2 400 000 դրամ շրջանառությամբ անհատ ձեռնարկատերերը և նոտարները։

2) 2 տարվա գրանցման պատմություն և 2026 թ. յուրաքանչյուր ամսվա հաշվարկով նվազագույն աշխատավարձը գերազանցող ընդհանուր շրջանառություն ունեցողները, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն իրականացնողները։

3) Ապահովագրված անձանց փոխկապակցված անձինք։

4) Օրենքով սահմանված այլ խմբերը՝ տարեկան 2 400 000 դրամ և ավելի եկամուտ (վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի) ունեցող կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձինք։

Ներկայացվել են նաև 2027 թվականից ապահովագրավճարի մասնակի պետական սուբսիդավորման եղանակն ու չափը։

Հանրային խորհրդի անդամների մասնակցությամբ թեմայի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Թեմա

ԱռողջապահությունԱռողջության ապահովագրությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Առողջապահության նախարարություն