Ստամբուլի իշխանություններն արգելել են կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաները

Ստամբուլի իշխանություններն արգելել են կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաները

Մարդու իրավունքներ23:37 | նոյեմբերի 25, 2026Ստամբուլի իշխանություններն արգելել են կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ստամբուլի իշխանություններն արգելել են կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաները<!—>

]—>

Ստամբուլի իշխանություններն արգելել են չորեքշաբթի նախատեսված ակցիաները՝ նվիրված ՄԱԿ-ի սահմանած Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան, հաղորդում է dpa-ն։

Կանանց իրավունքների պաշտպանության մի քանի կազմակերպություններ կոչ էին արել երեկոյան ցույց անցկացնելու քաղաքի եվրոպական հատվածի Բեյօղլու շրջանում։ Ի պատասխան՝ շրջանի վարչակազմը 24 ժամով արգելել է ցանկացած հավաք ու ցույց, մամուլի ասուլիս, թռուցիկների տարածում և նստացույց։

Որոշումը հիմնավորվել է նրանով, որ նախատեսված միջոցառումները կարող են «հանգեցնել գործողությունների, որոնք հնարավոր է՝ խաթարեն հասարակական կարգն ու սոցիալական համերաշխությունը»։

«Մենք կկանգնեցնենք ֆեմիցիդը» (We Will Stop Femicides) հարթակի տվյալներով՝ անցյալ տարի Թուրքիայում տղամարդիկ սպանել են առնվազն 294 կնոջ։ Դեպքերի մեծ մասում օգտագործվել է հրազեն, իսկ բազմաթիվ սպանություններ տեղի են ունեցել զոհերի սեփական տներում։

Կազմակերպությունը հանդես է գալիս հրազենի տիրապետման նկատմամբ վերահսկողության խստացման և կանանց մահվան այն դեպքերի անկախ հետաքննության օգտին, որոնց հանգամանքները մնում են անհայտ։ Ակտիվիստները պնդում են, որ նման մահերը երբեմն հապճեպ որակվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար։

2021 թվականին Թուրքիան դուրս է եկել Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից։ Այս որոշումը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ կոնվենցիան հակասում է Թուրքիայի սոցիալական և ընտանեկան արժեքներին։

Ելույթ ունենալով Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ՝ Էրդողանը բռնության ձև է անվանել կանանց նկատմամբ հոգեբանական ճնշումը՝ նրանց քաղաքական հայացքների, հավատի, նրանց համար սրբազան արժեքների, ապրելակերպի կամ հագուստի պատճառով։

Բացի դրանից, նա այսպես կոչված «գենդերային տարբերությունների վերացման քաղաքականությունը» բնութագրել է որպես բռնության ձև, որը վերջին շրջանում, նրա ասելով, վերածվել է «համաշխարհային պարտադրանքի»։

Այս հայտարարություններն արտացոլում են Թուրքիայի իշխանությունների մերժողական վերաբերմունքը տարբեր սեռական կողմնորոշումներն ու գենդերային ինքնությունները ճանաչող հավասարության հայեցակարգերի նկատմամբ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Մարդու իրավունքներՔաղաքականությունԿանայք

Տեղադրություն

ՍտամբուլԹուրքիա