Եվրահանձնաժողովը օծանելիք արտադրողներին տուգանել է 471,9 միլիոն եվրոյով՝ կարտելին մասնակցելու համար

Եվրահանձնաժողովը օծանելիք արտադրողներին տուգանել է 471,9 միլիոն եվրոյով՝ կարտելին մասնակցելու համար

Մրցույթ23:07 | նոյեմբերի 25, 2026Եվրահանձնաժողովը օծանելիք արտադրողներին տուգանել է 471,9 միլիոն եվրոյով՝ կարտելին մասնակցելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եվրահանձնաժողովը օծանելիք արտադրողներին տուգանել է 471,9 միլիոն եվրոյով՝ կարտելին մասնակցելու համար<!—>

]—>

Եվրոպական հանձնաժողովը շվեյցարական Firmenich և Givaudan օծանելիք արտադրող կոնցեռններին, ինչպես նաև ամերիկյան International Flavors & Fragrances (IFF) ընկերությանը տուգանել է ընդհանուր առմամբ 471,9 միլիոն եվրոյով՝ բուրավետ նյութերի եվրոպական շուկայում միջազգային կարտելին մասնակցելու համար։

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, ընկերությունները փոխանակել են գաղտնի առևտրային տեղեկություններ, ներառյալ՝ գների և Unilever-ի հետ բանակցությունների վերաբերյալ տվյալներ։ Unilever-ը սպառողական ապրանքների համար նախատեսված բուրավետ նյութերի՝ աշխարհում խոշորագույն գնորդն է։ Բացի դրանից, Givaudan-ը և IFF-ը տեղեկություններ են փոխանակել կենցաղային ապրանքների և օծանելիքի համար նախատեսված բուրավետիչների արտադրության ավելի լայն հատվածի վերաբերյալ։

Կարգավորող մարմնի տվյալներով՝ ընկերությունները քննարկել են գների բարձրացումը, բանակցությունների վարման մարտավարությունը և էներգառեսուրսների դիմաց հնարավոր հավելավճարները։ Նրանք նաև համաձայնեցրել են իրենց մոտեցումները բուրավետ խառնուրդների բաղադրության և բաղադրիչների արժեքի ավելի մեծ թափանցիկության վերաբերյալ Unilever-ի հարցումներին։ Բացի դրանից, կարտելի մասնակիցները պայմանավորվել են իրենցով չանել այդ հաճախորդի հետ աշխատող աշխատակիցներին։

Խախտումները շարունակվել են 2019 թվականի մարտից մինչև 2023 թվականի մարտը, երբ Եվրահանձնաժողովն անակնկալ ստուգումներ է անցկացրել ընկերությունների գրասենյակներում։ Կարգավորող մարմնի գնահատմամբ՝ տեղեկությունների փոխանակումը նվազեցրել է մրցակիցների գործողությունների վերաբերյալ անորոշությունը և լիարժեք մրցակցությունը փոխարինել համաձայնեցված վարքագծով։ Նման գործելակերպը կարող է հանգեցնել գների աճի և սպառողների ընտրության սահմանափակման։

Ամենամեծ տուգանքը նշանակվել է Givaudan-ին՝ 252,4 միլիոն եվրո։ Firmenich-ը պետք է վճարի 137,7 միլիոն եվրո, իսկ IFF-ը՝ 81,9 միլիոն եվրո։ Տուգանքների չափերը նվազեցվել են՝ հաշվի առնելով ընկերությունների համագործակցությունը քննության հետ և կարտելին իրենց մասնակցության ընդունումը։

Առանձին՝ Մեծ Բրիտանիայի մրցակցության և շուկաների վարչությունը (CMA) այս ընկերություններին տուգանել է ընդհանուր առմամբ 85 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ համանման խախտումների համար։ Հետաքննությունները գրավել են նաև այլ երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Հնդկաստանի իշխանությունների ուշադրությունը։

Բուրավետ նյութերն օգտագործվում են ամենօրյա օգտագործման ապրանքների լայն տեսականու՝ մասնավորապես, լվացքի փոշիների, շամպունների, հոտազերծիչների և կենցաղային քիմիայի արտադրության մեջ։

Հասանելի է

русский

Թեմա

ՄրցույթՏնտեսություն

Կազմակերպություն

Եվրոպական հանձնաժողով