Աբովյանում վրшերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աբովյանում վրшերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աբովյան23:07 | նոյեմբերի 25, 2026Աբովյանում վրшերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Աբովյանում վրшերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար<!—>

]—>

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Ն․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Մելս Ֆ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը նախ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։


Տեղադրություն

Աբովյան

Թեմա

ԵրեխաներՃՏՊ