Մենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպան

Մենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպան

Հայաստան21:41 | նոյեմբերի 25, 2026Մենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպան<!—>

]—>

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները վկայում են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված ամուր բարեկամության մասին․ դրանք բնութագրվում են մեր երկու երկրների միջև ամուր և դինամիկ զարգացող համագործակցությամբ։ Այդ մասին նոյեմբերի 25-ին Երևանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 55-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ, հայտարարել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմադ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուլլան:

«Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ տնտեսական և դիվանագիտական մերձեցման շնորհիվ։ Դրա մասին են վկայում պաշտոնական փոխայցելությունները, քաղաքական երկխոսության ուղիների ընդլայնումը, ինչպես նաև բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումը։

Մենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ տնտեսական գործընկերությունը և արդյունավետ օգտագործել երկու երկրների տնտեսությունների մրցակցային առավելությունները։ Դա կնպաստի երկու կողմերի կայուն աճին և համագործակցության խորացմանը ապագայի առանցքային ոլորտներում՝ համաշխարհային տնտեսական փոփոխություններին համընթաց։ Մեր նպատակն է ապահովել մեր երկու ժողովուրդների առաջընթացն ու բարգավաճումը։

Ակնկալում ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը՝ տարբեր ոլորտներում համագործակցության ավելի լայն հեռանկարներ բացելու համար։ Առաջնահերթ ուղղություններից են՝

Համագործակցությունն անվտանգության և քաղաքականության ոլորտում՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման միջոցով։

Համագործակցությունը ներդրումների, զարգացման և պարենային անվտանգության ոլորտներում։

Այս ամենի հիմքում մեր երկու երկրները միավորող առանձնահատուկ պատմական հարաբերություններն են, ինչպես նաև ինստիտուցիոնալ համագործակցությունը, որի հիմնական ուղղություններն են փորձի փոխանակումը, նորարարական լուծումների մշակումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության ընդլայնումը։ Այս աշխատանքը ծառայում է մեր ընդհանուր շահերին, նոր հեռանկարներ է բացում երկու երկրների մասնավոր հատվածի համար և նպաստում մեր երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների բարգավաճմանը»,- նշել է դիվանագետը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ՀայաստանԱրաբական Միացյալ Էմիրություններ

Թեմա

ԴիվանագիտությունՏնտեսություն