«Դա պետության և Սամվել Կարապետյանի գործն է». Տեր-Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանել ՀԷՑ-ի ճակատագիրը

«Դա պետության և Սամվել Կարապետյանի գործն է». Տեր-Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանել ՀԷՑ-ի ճակատագիրը

Բիզնես21:41 | նոյեմբերի 25, 2026«Դա պետության և Սամվել Կարապետյանի գործն է». Տեր-Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանել ՀԷՑ-ի ճակատագիրը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Դա պետության և Սամվել Կարապետյանի գործն է». Տեր-Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանել ՀԷՑ-ի ճակատագիրը<!—>

]—>

«Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել է, որ միջոցներ չունի «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) գնելու համար և շահագրգռված չէ նախկինում գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության ձեռքբերմամբ։

«Նախ՝ ես ՀԷՑ-ը գնելու հնարավորություն չունեմ։ Երկրորդ՝ ՀԷՑ-ը չի վաճառվում, որ ես գնամ ու գնեմ։ Եվ երրորդ՝ դա ինձ որպես բիզնես ընդհանրապես չի հետաքրքրել»,- լրագրողներին ասել է Տեր-Ղազարյանը։

Այսպես է նա մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն, ըստ որի՝ գործարարն իբր պատրաստվում էր ՀԷՑ-ը գնել պետությունից կամ ստանալ այն իր տնօրինության տակ։ Տեր-Ղազարյանը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղից են հայտնվել այդ տեղեկությունները, և կտրականապես բացառել է նման բանակցությունների հնարավորությունը։

«Ես դա բացառում եմ։ Բացառում եմ։ Նման խոսակցություն երբեք չի եղել»,- ընդգծել է գործարարը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք համարում է, որ պետությունը բարերար Սամվել Կարապետյանից խլել է ընկերությունը՝ Տեր-Ղազարյանը հայտարարել է, որ բավարար տեղեկություններ չունի կատարվածը գնահատելու համար։

«Ես որևէ տվյալների չեմ տիրապետում և ընդհանրապես չեմ պատրաստվում նման բաների մասին խոսել։ Դա պետության և Սամվել Կարապետյանի գործն է։ Ինձ թվում է՝ նրանք իրար հետ ավելի լավ կկարողանան հարցերը պարզել, քան ես մեկնաբանեմ՝ չիմանալով, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է ամեն ինչ եղել»,- ասել է նա։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԲիզնեսՏնտեսություն

Կազմակերպություն

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Անձ

Սամվել Կարապետյան