Բուշի նախկին օգնականը գնահատել է TRIPP նախագծի իրականացման հավանականությունը

Բուշի նախկին օգնականը գնահատել է TRIPP նախագծի իրականացման հավանականությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններ18:37 | նոյեմբերի 25, 2026Բուշի նախկին օգնականը գնահատել է TRIPP նախագծի իրականացման հավանականությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բուշի նախկին օգնականը գնահատել է TRIPP նախագծի իրականացման հավանականությունը<!—>

]—>

Կարծում եմ՝ TRIPP նախագիծը լավ ապագա ունի, Թրամփի վարչակազմը մասնակցում է և ցանկանում է շարունակել այս նախագծի իրականացումը։ Այդ մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման հյուրընկալության ժամանակ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նախկին օգնական Թոմաս Գրեմը։

«Չնայած Իրանը դեմ է արտահայտվում, նրա համար այժմ գլխավոր հարցը Հորմուզն է և ԱՄՆ-ի հետ հակամարտությունը։ Այս հակամարտությունն ընդլայնելը Թեհրանի համար ռազմավարական իմաստ չունի։

Ուստի կարծում եմ՝ չնայած Իրանի հռետորաբանությանը, այս նախագծի շուրջ աշխատանքը կշարունակվի և կավարտվի։ Չգիտեմ՝ ինչ ժամկետներում, բայց կավարտվի։ Դրանում ես վստահ եմ»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Հայաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին։ Նույն օրը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը կոշտ է արձագանքել այս իրադարձությանը՝ կոչ անելով դասեր քաղել Հորմուզի նեղուցում տեղի ունեցած իրադարձություններից։ ««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե TRIPP-ը (այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»)։ Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա այն շրջանցել։ Դասեր քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,– ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականы։

<!—>

Հասանելի է

[—>русский

Պատմություն

Հայ-ամերիկյան հարաբերություններ

Տեղադրություն

Իրան

Թեմա

ՔաղաքականությունTRIPP