ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

Իրան16:25 | նոյեմբերի 25, 2026ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը<!—>

]—>

Միացյալ Նահանգները Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը և նախազգուշացրել Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր կտրուկ սրման մասին։ Նախազգուշացումը հրապարակվել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո, հայտնում է Euronews-ը։

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը նախազգուշացրել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և Իրանին դաշնակից այլ խմբավորումներ կարող են հարձակումներ իրականացնել տարածաշրջանում գտնվող ամերիկացի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների վրա։

Վաշինգտոնը ամերիկացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց՝ անկախ այցի նպատակից, իսկ երկրում արդեն գտնվողներին՝ անհապաղ լքել այն։

Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել չվերթների հնարավոր չեղարկմանը և օդային տարածքի փակմանը։ Բացի այդ, ցամաքային սահմանները հատելու կանոնները կարող են փոխվել առանց նախնական ծանուցման։

Նախազգուշացումը հրապարակվել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող շենքի վրա հութիների հարձակումից հետո։

ԱՄՆ-ն և Իրանը 1980 թվականից դիվանագիտական հարաբերություններ չեն պահպանում։ Թեհրանում Միացյալ Նահանգների շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԻրանԱՄՆ

Թեմա

ՔաղաքականությունԱնվտանգությունԱՄՆ-Իրան հարաբերություններ