«Տյանգուն» կայան ուղարկված անձնակազմում Պակիստանի քաղաքացի կա

«Տյանգուն» կայան ուղարկված անձնակազմում Պակիստանի քաղաքացի կա

Չինաստան13:59 | նոյեմբերի 25, 2026«Տյանգուն» կայան ուղարկված անձնակազմում Պակիստանի քաղաքացի կա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Տյանգուն» կայան ուղարկված անձնակազմում Պակիստանի քաղաքացի կա<!—>

]—>

Չինաստանը հաջողությամբ արձակել է «Շենչժոու-24» տիեզերանավը դեպի չինական «Տյանգուն» ուղեծրային կայան։ Երեք հոգանոց անձնակազմում կա նաև Պակիստանի քաղաքացի։

Տիեզերանավն արձակել են Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից՝ Երևանի ժամանակով ժամը 04:18-ին։

Զիշան Ալին դարձել է Պակիստանի առաջին տիեզերագնացը և կլինի «Տյանգուն» կայան այցելող առաջին օտարերկրացին։ Պեկինը ձգտում է կայանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն, որը ժամանակի ընթացքում կկարողանա փոխարինել Միջազգային տիեզերակայանին։

Ալիի նախաթռիչքային պատրաստությունը տևել է յոթ ամիս և ներառել չինարենի ինտենսիվ ուսուցում։ Նրա հետ թռչում են անձնակազմի հրամանատար Տան Հունբոն և բորտինժեներ Ու Ինը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՉինաստանԳիտություն

Տեղադրություն

Պակիստան

Օբյեկտ

ՇենչժոուՏյանգուն