Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը

Դոնալդ Թրամփ08:50 | նոյեմբերի 25, 2026Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև 2027 թվականի հունվարի վերջը։
«Մինչև հունվարի վերջը մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսավորում ունենք», — հայտարարել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով պարբերականի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի ֆոնին նեղանում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ժամանակային պատուհանը։
Հրապարակման համաձայն՝ նախագահն ընդունում է, որ Իրանի նկատմամբ իր ռազմական հնարավորությունները կարող են սահմանափակվել երկու պալատներում մեծամասնություն ստացած դեմոկրատների կողմից, երբ հունվարին նոր գումարման Կոնգրեսը սկսի իր աշխատանքը։
Թրամփի խոսքով՝ ներկայում դեմոկրատները փորձում են «հաղթանակը վերածել պարտության»։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Տեղադրություն
Թեմա
