Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել

Ավիացիա01:02 | նոյեմբերի 25, 2026Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել<!—>

]—>

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում AS-532 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել, հաղորդում է TRT Haber-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը կործանվել է նոյեմբերի 24-ի երեկոյան՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ Այն օդ է բարձրացել Էսքիշեհիրից, իսկ վթարը տեղի է ունեցել Թեփեբաշը շրջանի մերձակա գյուղական տեղանքում՝ Յորյուքաքչայըր բնակավայրի մոտ։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, բուժաշխատողներ և Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) աշխատակիցներ։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները, սակայն օդանավում գտնվող բոլոր հինգ զինծառայողները զոհվել են։ Diken պարբերականի տվյալներով՝ զոհվածներից երկուսն օդաչուներ էին, իսկ մյուս երեքը ծառայում էին տեխնիկական ստորաբաժանումում։

Կործանման պատճառը դեռ պարզված չէ։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիացիաՌազմական

Տեղադրություն

Թուրքիա

Այլ

Ուղղաթիռի վթար