Ալեն Սիմոնյանը լիտվացի իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը

Ալեն Սիմոնյան15:16 | նոյեմբերի 24, 2026Ալեն Սիմոնյանը լիտվացի իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Վիդմանտաս Կալադինսկասի հետ։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, «ԹՐԻՓՓ» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի գործնական փուլի մեկնարկին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Տեղադրություն
Թեմա
