Ընդդիմությունը չի եկել կռիվ տալու վարչապետի ու ՔՊ–ի դեմ, իրենք եկել են կռիվ տալու խաղաղության դեմ. Սոնա Ղազարյան

Ընդդիմությունը չի եկել կռիվ տալու վարչապետի ու ՔՊ–ի դեմ, իրենք եկել են կռիվ տալու խաղաղության դեմ. Սոնա Ղազարյան

Քաղաքացիական պայմանագիր15:18 | նոյեմբերի 24, 2026Ընդդիմությունը չի եկել կռիվ տալու վարչապետի ու ՔՊ–ի դեմ, իրենք եկել են կռիվ տալու խաղաղության դեմ. Սոնա Ղազարյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ընդդիմությունը չի եկել կռիվ տալու վարչապետի ու ՔՊ–ի դեմ, իրենք եկել են կռիվ տալու խաղաղության դեմ. Սոնա Ղազարյան<!—>

]—>

Մենք ի գիտություն ենք ընդունում ընդդիմության արձագանքը նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ, մենք խոստացել էինք նաև հասարակական ճնշում, ես կարծում եմ, որ նրանք պետք է նաև պատասխանատու լինեն սեփական ընտրողի նկատմամբ և գան ու ԱԺ–ում հիմնավորեն, թե ինչու են այն կոչում «ալիևյան սահմանադրություն» մի բան, ինչը միտված է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցությանը, ՀՀ հարատևությանը, անկախությանը, զարգացմանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Այն հասարակական ճնշումը, որը պետք է մեկնարկի իրենց հրաժարման պահից՝ կմեկնարկի, և վստահ եմ, որ, ի վերջո, ընդդիմությունը, որը իրականում չի էլ բացատրում, թե ինչու է դեմ, ստիպված է լինելու խոսել իրականության մասին։

Իսկ իրականությունը հետևյալն է. ընդդիմությունը այս արարքով ի ցույց դրեց այն, որ ոչ թե փորձում են խորհրդարանում գործունեություն ծավալել վարչապետին պաշտոնաթող անելուն ուղղված, այլ կռիվ են տալիս խաղաղության դեմ, և այս կռիվը քաղաքացիները պետք է տեսնեն։

Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի կարող է նույնիսկ հակառակ գործընթաց մեկնարկել, այսինքն քաղաքացիները, որոնք ընտրել են այս երկու ընդդիմադիր ուժերին, ընդվզեն իրենց իսկ ընտրած ուժերի դեմ»,–ասաց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների գնալու թեմային,ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Իհարկե, մենք ժամանակ կտանք ընդդիմությանը մտածելու, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այո, արտահերթ ընտրությունների օրակարգը մենք ենք առաջարկել, և ցանկացած պահի կարող ենք հայտարարել դրա մեկնարկի մասին։ Բայց մինչև արտահերթին հասնելը մենք մեր բոլոր գործիքակազմերից օգտվելու ենք։

Այն առաջարկը, որից իրենք հրաժարվում են, ի ցույց է դնում իրենց քաղաքական մերկությունը, որը հետևյալն է, իրենք չեն եկել կռիվ տալու ՔՊ-ի դեմ, վարչապետի դեմ, որովհետև առաջարկի իրականացման ցանկացած ելքի դեպքում լինելու է մեր հեռանալը։

Իրենք ասել են՝ տվեք մեզ քվե, որպեսզի այս իշխանությունը հեռանա, մենք իրենց տալիս ենք անպարտելի շանս հեռանալու, վարչապետն ասում է՝ ես հեռանալու եմ ցանկացած ելքի պարագայում և իրենք չեն օգտվում դրանից։ Սա նշանակում է, որ այս մարդիկ ոչ թե ՔՊ-ի հետ են կռիվ տալիս, այլ խաղաղության։ ԵԽԽՎ-ի զեկույցն էլ է ասում, որ այդ մարդիկ այլ պետության ներգործությամբ են հայտնվել խորհրդարանում»,–ասաց նա։


Կազմակերպություն

Քաղաքացիական պայմանագիր

Թեմա

ԻրավունքԸնդդիմությունԽաղաղությունՔաղաքականություն