Հաջորդական թվանշանների համակցություններից կազմված գաղտնաբառերը դարձել են ամենատարածվածը

Կիբեռանվտանգություն15:26 | նոյեմբերի 24, 2026Հաջորդական թվանշանների համակցություններից կազմված գաղտնաբառերը դարձել են ամենատարածվածը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հաջորդական թվանշանների «123456» և «12345678» համակցությունները, ինչպես նաև admin բառը 2026 թվականին դարձել են աշխարհում ամենատարածված գաղտնաբառերը։ Ընդ որում՝ «123456»-ը վերջին ութ տարում յոթերորդ անգամ է զբաղեցնում առաջին տեղը, ասվում է կիբեռանվտանգության ոլորտում գործող NordPass ընկերության հետազոտության մեջ։
Ըստ ամենաշատ օգտագործվող 200 գաղտնաբառերին նվիրված հետազոտության՝ համաշխարհային վարկանիշում առաջին տեղում մեկից վեց հաջորդական թվանշանների համակցությունն է. այն օգտագործվել է ավելի քան 7,2 միլիոն անգամ։ Այս գաղտնաբառը վերջին ութ տարում յոթերորդ անգամ է գլխավորում վարկանիշը։
Երկրորդ տեղում admin («ադմինիստրատոր») բառն է, որն օգտագործվել է գրեթե 4,5 միլիոն անգամ, իսկ երրորդում՝ մեկից ութ թվանշանների հաջորդականությունը՝ գրեթե երեք միլիոն օգտագործմամբ։
Հատկանշական է, որ հաջորդական թվանշանների համակցությունները կազմում են ամբողջ աշխարհում օգտագործվող գաղտնաբառերի զգալի մասը։ Յոթերորդ տեղում անգլերեն «password» բառն է։
Հետազոտությունն անցկացվել է աշխարհի 44 երկրում։ Դրա շրջանակում ուսումնասիրվել են դարքնեթի տվյալների շտեմարանները և 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրայնացված տվյալների արտահոսքերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԿիբեռանվտանգությունՏվյալների արտահոսքՏեղեկատվական անվտանգություն
