Ռուբեն Ռուբինյանը Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Դիվանագիտություն13:31 | նոյեմբերի 24, 2026Ռուբեն Ռուբինյանը Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատվում է բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների դրական դինամիկա։
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցություններում գրանցված առաջընթացը։
Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, ուղիղ չվերթների հաստատման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
