Իսրայելական Air 120D ԱԹՍ-ն ի վիճակի է ինքնուրույն մինչև 250 կգ քաշով բեռներ տեղափոխել

Իսրայելական Air 120D ԱԹՍ-ն ի վիճակի է ինքնուրույն մինչև 250 կգ քաշով բեռներ տեղափոխել

Ավիացիա08:18 | նոյեմբերի 24, 2026Իսրայելական Air 120D ԱԹՍ-ն ի վիճակի է ինքնուրույն մինչև 250 կգ քաշով բեռներ տեղափոխել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսրայելական Air 120D ԱԹՍ-ն ի վիճակի է ինքնուրույն մինչև 250 կգ քաշով բեռներ տեղափոխել<!—>

]—>

Իսրայելական Air ընկերությունն արդեն ավելի քան երկու տարի զբաղվում է բեռնատար անօդաչու թռչող սարքերի մշակմամբ։ Նրա նոր՝ eVTOL դասի Air 120D ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքը նախատեսված է ԱՄՆ պատերազմի նախարարության կարիքների համար մինչև 250 կգ քաշով բեռներ տեղափոխելու համար։

Անօդաչու սարքը կկարողանան օգտագործել նաև առևտրային օպերատորները՝ միջին հեռավորությունների վրա բեռնափոխադրումներ կազմակերպելու համար։ Այն ունի 2 խորանարդ մետր ծավալով ընդարձակ բեռնախցիկ, հագեցած է ինքնավար կառավարման համակարգով և կարող է գործել առանց օդաչուի մասնակցության։

Բեռնատար eVTOL անօդաչու սարքի գլխավոր առավելություններից մեկը փոքր հարթակներից ուղղահայաց օդ բարձրանալու և դրանց վրա վայրէջք կատարելու հնարավորությունն է։ Առաջին սերիական սարքն ընթացիկ տարվա ապրիլին ցուցադրական թռիչք է կատարել Ֆլորիդայում, գրում է «Техкульт»-ը։ Ապագայում Air 120D սարքերը կկարողանան մատակարարումներ իրականացնել հեռավոր ռազմաբազաներին և կատարել մարդասիրական առաքելություններ։ Սերիական արտադրությունը կկազմակերպվի ԱՄՆ տարածքում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱվիացիաՔաղաքացիական դրոններԼոգիստիկա

Օբյեկտ

ԱԹՍ-ներ

Տեղադրություն

Իսրայել