Իտալիայում նոյեմբերի 20-ին համընդհանուր գործադուլ կանցկացվի

Իտալիայում նոյեմբերի 20-ին համընդհանուր գործադուլ կանցկացվի

Տնտեսություն16:09 | նոյեմբերի 17, 2026Իտալիայում նոյեմբերի 20-ին համընդհանուր գործադուլ կանցկացվի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իտալիայում նոյեմբերի 20-ին համընդհանուր գործադուլ կանցկացվի<!—>

]—>

Նոյեմբերի 20-ին Իտալիայի ողջ տարածքում 24-ժամյա համընդհանուր գործադուլ կանցկացվի, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGIL) կազմակերպած գործադուլին կմասնակցեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատողները։

Բողոքի մասնակիցների հիմնական պահանջներն առնչվում են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, կյանքի թանկացմանը, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև զբաղվածության ու բնակարանային խնդիրներին։

Համընդհանուր գործադուլի պատճառով, բացի դպրոցների և բժշկական հաստատությունների աշխատանքի դադարեցումից, հնարավոր են նաև տարածաշրջանային և միջազգային գնացքների երթևեկության խափանումներ։ Չի բացառվում նաև մի շարք ավիաչվերթների չեղարկումը։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունԱշխատանք

Տեղադրություն

Իտալիա

Իրադարձություն

Գործադուլ

Աղբյուրը՝ NEWS.am