Շեղումներ՝ «Դիլի»–ի և «Թամարա»–ի տարբեր արտադրատեսակներում. կաթնամթերքի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. Պիպոյան (վիդեո)

Կաթնամթերք16:12 | նոյեմբերի 17, 2026Շեղումներ՝ «Դիլի»–ի և «Թամարա»–ի տարբեր արտադրատեսակներում. կաթնամթերքի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. Պիպոյան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կաթնամթերքի շուկայում մեր ուսումնասիրությունները շարունակվում են, ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում, որին կից գրել է՝ այս անգամ շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում:
««Դիլի» ընկերությունից նմուշառվել են կաթ, թթվասեր և պանիր՝ ռիկոտա անվանմամբ: «Դիլի» ընկերության կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, 20% յուղայնությամբ թթվասերում՝ աղիքային ցուպիկ և խմորասնկեր: Խմորասնկերով ևս չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտերին։
«Թամարա» ընկերության 3,2%-անոց կաթը չի համապատասխանել ՄԱՖԱՄ (Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), իսկ կաթնաշոռը՝ ԱԾԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով»-նշել է Բաբկեն Պիպոյանը:
Նա հավելել է, որ աշխատում են միայն միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների հետ:
Թեմա
ԿաթնամթերքՍննդի անվտանգություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
