Ամերիկացիները սննդամթերք պաշարելու և բունկերներ կառուցելու կարիք չունեն․ Վենս

Ջեյ Դի Վենս12:09 | նոյեմբերի 17, 2026Ամերիկացիները սննդամթերք պաշարելու և բունկերներ կառուցելու կարիք չունեն․ Վենս
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ վարչակազմը ճգնաժամային իրավիճակ չի ակնկալում, ուստի քաղաքացիները սննդի պաշարներ կուտակելու և ապաստարաններ կառուցելու կարիք չունեն։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք մոտալուտ ճգնաժամի նշաններ չենք տեսնում։ Բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։
Վենսը պարզաբանել է, որ իշխանությունները ձգտում են կանխել իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է պատրաստ լինեն հնարավոր ճգնաժամին։ Նա Զինված ուժերի պատրաստականության ապահովումը որակել է որպես պատասխանատու կառավարության բնականոն աշխատանքի մաս՝ ընդգծելով, որ ներկայումս ճգնաժամի մոտենալու որևէ նշան չի նկատվում։
Հասանելի է
Անձ
Թեմա
ՔաղաքականությունԱնվտանգություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
