Հրդեհ` Արմավիր քաղաքի կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում

Հրդեհ` Արմավիր քաղաքի կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում

Արմավիր11:49 | նոյեմբերի 17, 2026Հրդեհ` Արմավիր քաղաքի կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հրդեհ` Արմավիր քաղաքի կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում<!—>

]—>

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։22-ին, մարվել՝ 01։06-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և վերանորոգման համար նախատեսված էլեկտրական սարքավորումներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Տեղադրություն

Արմավիր

Թեմա

Հրդեհ

Աղբյուրը՝ NEWS.am