Աժ-Ն հրաժարվեց օրակարգում ընդգրկել Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության մշակած հայտարարության նախագիծը

Հայաստան10:39 | նոյեմբերի 17, 2026Աժ-Ն հրաժարվեց օրակարգում ընդգրկել Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության մշակած հայտարարության նախագիծը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում քննարկվեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության պատրաստած հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը։
Ավելի վաղ խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Գալստյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ խմբակցության մտահոգություններն են։ Մասնավորապես, նա մատնանշեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու, խմբակցության գնահատմամբ, քաղաքական հետապնդումները։
Պատգամավորն անդրադարձավ նաև դատական համակարգի անկախության, խափանման միջոցների կիրառման, արդար դատաքննության, խոսքի և հավաքների ազատության հարցերին՝ ներկայացնելով խմբակցության գնահատականները։
Խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մերժեցին հայտարարության նախագիծն Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկելու ընդդիմության նախաձեռնությունը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ԺողովրդավարությունՔաղաքականություն
Անձ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
