Միրզոյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցը

Արարատ Միրզոյան10:34 | նոյեմբերի 17, 2026Միրզոյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։
ԱԳՄԱ նախարարությունից NEWS.am—ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝ գործընկերության առկա ձևաչափերի շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանը:
Անդրադարձ է կատարվել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:
Անձ
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
