Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան. «Հետք»

Կոռուպցիա10:21 | նոյեմբերի 17, 2026Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան. «Հետք»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Խաչատրյանին մեղադրում են 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում առանձնապես խոշոր չափերով գույքի վերաբերյալ տվյալը թաքցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին գրում է Հետքը:
Խոսքը վերաբերում է Վահագնի թաղամասում գտնվող գույքին։
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը, ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալ, ինչի հետևանքով հայտարարագրում չի ներառվել առանձնապես խոշոր չափերի գույք։
Նրան վերագրվող արարքի համար նախատեսված է 3-6 տարի ժամկետով ազատազրկում։
Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, և 2026թ. նոյեմբերի 16-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այն մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Նշենք, որ խոսքը մեղադրանքի մասին է, և Ռուզաննա Խաչատրյանի մեղավորությունը կարող է հաստատված համարվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Թեմա
ԿոռուպցիաԴատարանՀանցագործություն
Աղբյուրը՝ NEWS.am
