Բնակչության ավտոմոբիլային հագեցվածության մակարդակով առաջատար 10 երկրները

Ավտոաշխարհ03:58 | նոյեմբերի 17, 2026Բնակչության ավտոմոբիլային հագեցվածության մակարդակով առաջատար 10 երկրները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ավտոմեքենայի առկայությունը երկրի տնտեսական զարգացման և նրա բնակիչների կենսակերպի առանձնահատկությունների ցուցանիշներից մեկն է։ Աշխարհում տնային տնտեսությունների միջինում շուրջ 35%-ն ավտոմեքենա ունի, սակայն այդ ցուցանիշը զգալիորեն տարբերվում է՝ կախված տարածաշրջանից։
Ըստ ամերիկյան Pew Research Center վերլուծական կենտրոնի հետազոտության՝ ավտոմեքենա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժնով առաջատարը Իտալիան է. այնտեղ այդ ցուցանիշը հասնում է 89%-ի, հաղորդում է Naked Science-ը։ Իտալիային փոքր-ինչ զիջում է ԱՄՆ-ը՝ 88% ցուցանիշով։
Գերմանիան 3-րդ տեղում է (85%), Ֆրանսիան՝ 4-րդ (83%), Հարավային Կորեան՝ 5-րդ (83%), Մալայզիան՝ 6-րդ (82%), Ճապոնիան՝ 7-րդ (81%)։
Առաջատարների տասնյակը եզրափակում են Լիբանանը (Ճապոնիայի նույն ցուցանիշով), Իսպանիան (79%) և Հունաստանը (76%)։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
