Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Wildberries-ի ղեկավարի դեմ

Եվրոպական միություն19:15 | նոյեմբերի 16, 2026Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Wildberries-ի ղեկավարի դեմ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ ԵՄ արտգործնախարարները համաձայնեցրել են դրանում 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այսպես կոչված ստվերային նավատորմի նավերի ընդգրկումը։ Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է DW-ն։
Պատժամիջոցներ կսահմանվեն, մասնավորապես, ռուսաստանյան խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Կիմի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում գտնվող նավթային տերմինալի դեմ։
Այս դեպքում խոսքը ոչ թե պատժամիջոցների 22-րդ փաթեթի, այլ ցանկի արտահերթ թարմացման մասին է։ Ակնկալվում է, որ 22-րդ փաթեթը կընդունվի մինչև Նոր տարի։
Հասանելի է
Կազմակերպություն
Եվրոպական միությունWildberries
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
