Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում․ Կոբախիձե

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում․ Կոբախիձե

Դիվանագիտություն15:57 | նոյեմբերի 16, 2026Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում․ Կոբախիձե
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում․ Կոբախիձե<!—>

]—>

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ ոչ թե Թբիլիսիում կամ Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում։

«Մենք այդ մասին կտեղեկացնենք հանրությանը», — հավելել է Կոբախիձեն։

Վարչապետն ընդգծել է, որ Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև շփումներն ակտիվորեն շարունակվում են, իսկ հանդիպմանը կքննարկվեն բանակցային ձևաչափով նախատեսված բոլոր հարցերը։

Հասանելի է

русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Տեղադրություն

ՎրաստանՌուսաստան

Աղբյուրը՝ NEWS.am