Բումերանգի հակադարձ հարվածը շատ շուտով կհասնի ձեզ․ Զոհրաբյանը պատմել է Փաշինյանի կողմնակիցների կողմից իր երեխայի նկատմամբ հալածանքների մասին

Հայաստան15:29 | նոյեմբերի 16, 2026Բումերանգի հակադարձ հարվածը շատ շուտով կհասնի ձեզ․ Զոհրաբյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Շնորհավորում եմ, մենք չեմպիոն ենք։ Եվրոպայի խորհրդի՝ 2025 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 52%-ը նախնական կալանքի տակ է։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական սկզբունքներից նահանջը, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակին։
«Միայն 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թիվը կրկնապատկվել է՝ մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Եվ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել», — նշել է ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարը նախկինում բրազիլական սերիալ էր բեմադրել՝ հայտարարելով. «Իմ երեխային մահ են մաղթում»։
«Լավ, իսկ դուք 2018 թվականին կենդանի մարդկանց դռների առջև դագաղներ էիք դնում։ 2018 թվականին իմ երեխային SMS-ներ էիք ուղարկում՝ հայտնելով, որ նրա մայրը մահացել է, և ավելացնում էիք. «Դագաղն ու մարմինը տարեք դիահերձարանից»։ Տիկին Գալյան, ձեզ խորթ է կարեկցանքը։ Դուք այն իշխանության ներկայացուցիչն եք, որը կենդանի մարդկանց դռների առջև դագաղներ էր դնում։ Տո լավ է՞, ձեր երեխան իմ երեխայից լա՞վն է։ Միակ բանը, որի հետ ձեր իշխանությունը չի կարող պայմանավորվել, բումերանգն է։ Եվ, իմ հաշվարկներով, բումերանգի հակադարձ հարվածը շատ շուտով կհասնի ձեզ», — ասել է Զոհրաբյանը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ՔաղբանտարկյալներՔաղաքականությունԲանտեր
Աղբյուրը՝ NEWS.am
