El Universal. Մեքսիկական կարտելներն անօդաչուներ են օգտագործում ԱՄՆ սահմանապահներին հետևելու և միգրանտներին սահմանով անցկացնելու համար

El Universal. Մեքսիկական կարտելներն անօդաչուներ են օգտագործում ԱՄՆ սահմանապահներին հետևելու և միգրանտներին սահմանով անցկացնելու համար

Սահմանային անվտանգություն22:38 | նոյեմբերի 15, 2026El Universal. Մեքսիկական կարտելներն անօդաչուներ են օգտագործում ԱՄՆ սահմանապահներին հետևելու և միգրանտներին սահմանով անցկացնելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

El Universal. Մեքսիկական կարտելներն անօդաչուներ են օգտագործում ԱՄՆ սահմանապահներին հետևելու և միգրանտներին սահմանով անցկացնելու համար<!—>

]—>

Մեքսիկական թմրակարտելներն անօդաչու թռչող սարքեր են օգտագործում ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության աշխատակիցներին հետևելու և Տիխուանայի ու Սան Դիեգոյի միջև ընկած հատվածում միգրանտների սահմանի անօրինական հատումը համակարգելու համար, հայտնում է El Universal թերթը՝ հղում անելով Սան Դիեգոյի հատվածում ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության ներկայացուցիչ Խերարդո Գուտիերեսին։

Ըստ նրա, անօդաչուներ են կիրառում «Սինալոա» և «Խալիսկո՝ նոր սերունդ» (CJNG) կարտելները և Արելյանո Ֆելիքսի կազմակերպության հետ կապված խմբավորումները։ Անօդաչուները հնարավորություն են տալիս հետևել սահմանապահների տեղաշարժերին, աշխատանքային գրաֆիկին և գործողություններին՝ սահմանի անօրինական հատման հնարավորությունները բացահայտելու համար։

«Հանցավոր կազմակերպություններն ու կարտելներն այժմ փաստացի նույն բանն են։ Նրանք գործում են համատեղ, ուստի անօդաչուներն արդեն օգտագործում են ոչ այնքան թմրանյութեր տեղափոխելու, որքան սահմանապահ պարեկային ծառայության աշխատակիցներին հետևելու համար։ Սա սպառնալիք է», — հայտարարել է Գուտիերեսը։

Նա նշել է, որ անօդաչուների օգնությամբ հանցագործներն ուղղորդում են միգրանտներին, իսկ հեռախոսով հայտնում, թե ուր շարժվեն, որ երթուղով գնան և որտեղից իրենց կվերցնեն։ Բացի այդ, միգրանտներին զգուշացնում են սահմանապահների ներկայության մասին։

Անօդաչուների կիրառման աճի ֆոնին ամերիկյան սահմանապահ ծառայություններն ու զինվորականներն ուժեղացնում են սահմանի տեխնիկական հագեցվածությունը։ Դիտարկման համար կիրառվում են անօդաչու սարքեր, ռադարներ, բարձր լուծաչափով տեսախցիկներ և արհեստական բանականության համակարգեր։

El Universal-ի հրապարակման մեջ ներկայացված տվյալների համաձայն, 2026 թվականի սկզբից ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության հարավային սահմանի պահպանության միացյալ օպերատիվ խումբը չեզոքացրել է հանցավոր խմբավորումների կողմից օգտագործվող ավելի քան 300 անօդաչու համակարգ։

2026 թվականի սեպտեմբերին Մեքսիկան և ԱՄՆ-ը Տիխուանա — Սան Դիեգո հատվածում անցկացրել են նաև «Águila Alta» համատեղ գործողությունը։ Դրա նպատակն էր հայտնաբերել և չեզոքացնել առևտրային անօդաչուները, որոնք հանցագործներն օգտագործում էին իշխանությունների գործողություններին հետևելու համար՝ մարդկանց և թմրանյութերի անօրինական փոխադրումը կազմակերպելիս։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Սահմանային անվտանգությունԹմրամիջոցների ապօրինի շրջանառություն

Օբյեկտ

ԱԹՍ-ներ

Տեղադրություն

ՄեքսիկաԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am