Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի քննությանը առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը խոստովանել է, որ արտագրել է ԱԲ-ի օգնությամբ

Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի քննությանը առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը խոստովանել է, որ արտագրել է ԱԲ-ի օգնությամբ

Արհեստական բանականություն22:08 | նոյեմբերի 15, 2026Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի քննությանը առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը խոստովանել է, որ արտագրել է ԱԲ-ի օգնությամբ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի քննությանը առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը խոստովանել է, որ արտագրել է ԱԲ-ի օգնությամբ<!—>

]—>

Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի որակավորման քննությանը առաջին տեղը զբաղեցրած 34-ամյա Հան Վոն Սոկը խոստովանել է, որ արտագրելու համար օգտագործել է մանրախցիկ, սմարթֆոն և արհեստական բանականության գործիքներ։ Այս մասին նա հայտարարել է իր փաստաբան Լի Դոն Հոյի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում, հաղորդում է BBC News-ը։

Հանը հայտնել է, որ Սեուլի ոստիկանությունում խոստովանել է խարդախությունը և մանրամասն պատմել, թե ինչպես է խաբել քննության կազմակերպիչներին։

Առաջին փուլում նա 400 հնարավորից հավաքել է 397,5 միավոր՝ 160 հարցում թույլ տալով ընդամենը մեկ սխալ։ Անսովոր բարձր արդյունքը կասկածներ է առաջացրել և համացանցում քննարկումների առիթ դարձել։

«Հարկային խորհրդատուի քննության երկու փուլերում էլ արտագրել եմ՝ օգտագործելով էլեկտրոնային սարքեր և գեներատիվ արհեստական բանականություն», — հայտարարել է Հանը։

Նա պատմել է, որ մանրախցիկով լուսանկարել է առաջադրանքները, ուղարկել դրանք ԱԲ-ին, ապա սմարթֆոնով ստուգել պատասխանները։

Երբ մեղադրանքներն առաջին անգամ ի հայտ են եկել, Հանը հերքել է խախտումները։ Սակայն ավելի ուշ մտածել է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի զգացողության մասին և որոշել խոստովանել։

Նա նաև ներողություն է խնդրել քննությունն ազնվորեն հանձնած մյուս մասնակիցներից՝ նշելով, որ իր պատճառով կասկածի տակ կարող էին հայտնվել նաև քննությունը հաջողությամբ անցած մյուս թեկնածուները։

Խոստովանությունից հետո Հարավային Կորեայի զբաղվածության և աշխատանքի նախարարությունն ու Մարդկային ռեսուրսների զարգացման ծառայությունն արտահերթ խորհրդակցություն են անցկացրել։ Պետական քաղաքականության հարցերով նախագահի աշխատակազմի ղեկավար Հա Ջուն Գյոնը հայտարարել է, որ իշխանությունները արտագրության դեմ նոր միջոցներ կներդնեն և կբացահայտեն նախորդ տարիների խախտումները։

Կառավարության հայտարարած կանոնների համաձայն, քննությանը խաբելու համար ԱԲ օգտագործած թեկնածուները կզրկվեն որակավորումից և հինգ տարի չեն կարողանա վերահանձնել քննությունը։

Հանն իր քայլերը բացատրել է գումար վաստակելու և այնպիսի աշխատանք գտնելու ցանկությամբ, որը թույլ կտար իրեն կրկին արժանանալ ծնողների հպարտությանը։

Սեուլի ոստիկանությունը Yonhap գործակալությանը հաստատել է, որ Հանի փաստաբանի միջոցով ստացել է նրա գրավոր խոստովանությունը և գործը փոխանցել քննիչներին։

Սկանդալը բռնկվել է Հարավային Կորեայի բուհերի ընդունելության ամենամյա քննությունից մի քանի օր առաջ։ Այդ քննությունը կարևոր դեր ունի երիտասարդների կրթական և մասնագիտական ուղու համար։

Երկրում արդեն արձանագրվել են քննություններում ԱԲ-ի օգտագործմամբ խարդախության դեպքեր։ Անցյալ ամիս երկու դիմորդի կասկածել են Սեուլի երկու համալսարանների ընդունելության քննություններին ներկառուցված արհեստական բանականությամբ ակնոցների միջոցով արտագրելու փորձի մեջ։ Կրթության նախարարության տվյալներով, վերջին 12 ամսում նաև հայտնաբերվել է միջին և ավագ դպրոցներում արտագրելու նպատակով նման ակնոցների օգտագործման չորս դեպք։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Արհեստական բանականությունԿրթությունԽարդախություն

Տեղադրություն

Հարավային Կորեա

Աղբյուրը՝ NEWS.am