Թրամփը Կալիֆոռնիայում մահապատիժների կատարումը կասեցնելն անվանել է «աղետ արդարադատության համար»

Թրամփը Կալիֆոռնիայում մահապատիժների կատարումը կասեցնելն անվանել է «աղետ արդարադատության համար»

Կալիֆոռնիա20:36 | նոյեմբերի 14, 2026Թրամփը Կալիֆոռնիայում մահապատիժների կատարումը կասեցնելն անվանել է «աղետ արդարադատության համար»
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը Կալիֆոռնիայում մահապատիժների կատարումը կասեցնելն անվանել է «աղետ արդարադատության համար»<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը՝ կասեցնել մահապատժի սպասող 563 բանտարկյալների մահվան դատավճիռների կատարումը։

ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ այս քայլը վնասում է արդարադատությանը և անտեսում է սպանությունների զոհերի ընտանիքների շահերը։

«Կալիֆոռնիայում մահապատժի դատապարտված բոլոր 563 բանտարկյալների մահվան դատավճիռների կատարումը կասեցնելու Գևին Նյուսոմի որոշումը, այն դեպքում, երբ նրանց թվում են Երկրի վրա երբևէ ապրած ամենադաժան ու սառնասիրտ մարդասպաններից ոմանք, աղետ է Ամերիկայի արդարադատության համար», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա հայտարարել է, որ բազմակի սպանություններ կատարած դատապարտյալներից շատերն այժմ կարծում են, թե իրենց անհավանական բախտ է վիճակվել նահանգապետի որոշման շնորհիվ, որին նախագահն անվանել է անիրազեկ և անսիրտ։ Թրամփը նաև վրդովմունք է հայտնել, որ Նյուսոմը, իր կարծիքով, թույլ չի տվել օրենքով նախատեսված ընթացակարգը հասցնել ավարտին։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ դաժան հանցագործությունների զոհ դարձածների ընտանիքները հիմքեր ունեն խորապես ցնցված լինել այս որոշումից։

Թրամփը հույս է հայտնել, որ նահանգապետի որոշումը կչեղարկվի։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Կալիֆոռնիա

Թեմա

ՄահապատիժՔաղաքականություն

Անձ

Դոնալդ Թրամփ

Աղբյուրը՝ NEWS.am