Reuters. Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել Իրանին հարվածելուց

Reuters. Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել Իրանին հարվածելուց

Դոնալդ Թրամփ18:05 | նոյեմբերի 14, 2026Reuters. Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել Իրանին հարվածելուց
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Reuters. Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել Իրանին հարվածելուց<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ավագ խորհրդականներին հայտնել է, որ կարող է Իրանին նոր հարվածներ չհասցնել, եթե Թեհրանն ու նրա աջակցությունը վայելող եմենցի հութիները նոր սադրիչ գործողությունների չդիմեն, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երեք անձի։

Վերջին շաբաթներին Թրամփը բազմիցս ռազմական արշավը նոր հարվածներով ընդլայնելու սպառնալիքներից անցել է մարտական գործողությունները դադարեցնելու հնարավորության մասին հայտարարությունների։ Ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաները նշել են, որ նախագահը, ըստ երևույթին, դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես ավարտել փետրվարին Իսրայելի հետ համատեղ սկսած և հանրային աջակցությունը չվայելող հակամարտությունը։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումների ժամանակ և հետախուզական մի շարք ճեպազրույցներից հետո Թրամփն ասել է, որ դիտարկում է նոր հարձակումներից զերծ մնալու հնարավորությունը։

Նա նաև ըմբռնում է հայտնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների դիրքորոշման նկատմամբ, որոնք խնդրել են իրեն չվերսկսել լայնամասշտաբ պատերազմը։

«Ես կարող էի անմիջապես ավարտել սա, բայց այն երկրների խնդրանքով, որոնց ձգտում եմ պաշտպանել, մենք գործում ենք մի փոքր ավելի երկար ճանապարհով, մի փոքր ավելի քաղաքակիրթ ձևով», — հինգշաբթի մարզական հեռուստահաղորդավար Սթիվեն Ա. Սմիթի հարցազրույցում հայտնել է Թրամփը։

Այս մասնավոր քննարկումները լրացնում են նախագահի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա փոքրացրել է լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը։

Միաժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջնական որոշումը պատկանում է Թրամփին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ամուր դիրքերում է՝ շնորհիվ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության և Իրանի տնտեսության վիճակի վատթարացման։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թրամփն իրավիճակը հեռախոսով քննարկել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ամերիկացի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ նրան կոչ են արել չվերսկսել հարվածներն Իրանին։ Սակայն նախագահը նրանց միանշանակ խոստումներ չի տվել։

Ինչպես հայտնել են զրույցին ծանոթ ևս երկու աղբյուրներ, հոկտեմբերի 31-ին Թրամփը բին Սալմանին ասել է, որ ծրագրում է ընտրություններից հետո հարձակվել Իրանի վրա։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը խնդրել է նրան չդիմել այդ քայլին՝ պնդելով, որ Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն արդեն արդյունք են տալիս։

Այսպիսով, Վաշինգտոնը դեռ չի բացառում ռազմական սցենարը, սակայն դիտարկում է Իրանի վրա ճնշումը հիմնականում տնտեսական միջոցներով շարունակելու հնարավորությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Տեղադրություն

Իրան

Թեմա

ՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններՊատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am