Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի դեմ քննության շրջանակում գրեթե 20 մլն դոլարի թաքցված գումար են հայտնաբերել

Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի դեմ քննության շրջանակում գրեթե 20 մլն դոլարի թաքցված գումար են հայտնաբերել

Կոռուպցիա16:55 | նոյեմբերի 14, 2026Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի դեմ քննության շրջանակում գրեթե 20 մլն դոլարի թաքցված գումար են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի դեմ քննության շրջանակում գրեթե 20 մլն դոլարի թաքցված գումար են հայտնաբերել<!—>

]—>

Հունգարիայի իշխանությունները շուրջ 20 միլիոն դոլար կանխիկ գումար են հայտնաբերել անտառներում, պահեստային ու բնակելի տարածքներում, ինչպես նաև այլ թաքստոցներում։ Այն առգրավվել է երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում ազգային զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրած Միկլոշ Շեշտակի նկատմամբ իրականացվող հակակոռուպցիոն քննության շրջանակներում, հայտնում է AFP-ն։

Հունգարիայի կառավարության կողմից վերջերս ստեղծված Ակտիվների վերադարձի և պաշտպանության ազգային վարչության տվյալներով՝ երկու օր շարունակ խուզարկություններ են անցկացվել Բուդապեշտում և երկրի երեք մարզերում։ Քննիչները գտել են խոշոր կանխիկ գումարներ՝ թաղված անտառում, թաքցված գյուղատնտեսական շինություններում, պահեստներում և բնակելի տներում։ Գումարի մի մասը պահվել է մեկուսի վայրում տեղադրված թանկարժեք չհրկիզվող պահարանում։

Առգրավված միջոցների թվում են 5,07 միլիարդ հունգարական ֆորինտ (համարժեք է մոտ 13,3 միլիոն եվրոյի), ինչպես նաև 2,66 միլիոն եվրո և 1,26 միլիոն դոլար։ Ֆինանսների նախարար Անդրաշ Կարմանի խոսքով՝ Հունգարիայի պետական գանձապետարանի 12 աշխատակից հինգ հաշվիչ մեքենաների օգնությամբ ութ ժամ է ծախսել թղթադրամները հաշվելու վրա։

Իշխանությունները հայտնել են, որ առգրավված գումարն արդեն փոխանցվել է Պետական գանձապետարանի հաշվին։

Շեշտակը ղեկավարել է Ազգային զարգացման նախարարությունը 2014–2018 թվականներին։ Նա կասկածվում է ավելի քան 37 միլիոն դոլարի կաշառք և ապօրինի միջնորդավճարներ ստանալու մեջ։ Քննության վարկածով՝ այդ գումարները կապված են եղել պետական տրանսպորտային ընկերությունների կողմից ուռճացված գներով օգտագործված ավտոբուսների գնման, ինչպես նաև պետական շինարարական ծրագրերի հետ։

Նախկին նախարարը ձերբակալվել է սեպտեմբերի վերջին։ Նա չի ընդունում իր մեղքը։ Նրա փաստաբան Գաբոր Պապը դեռևս չի արձագանքել հայտնաբերված գումարների վերաբերյալ մեկնաբանություն տալու լրագրողների հարցմանը։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը գտածոն որակել է որպես շրջադարձային պահ՝ Օրբանի կառավարման տարիներին ենթադրյալ կոռուպցիայի դեմ պայքարում։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ այս գումարների հայտնաբերումը նշանավորում է ««Ֆիդես» – Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության մաֆիայի պաշտոնական ավարտը»՝ նկատի ունենալով նախկին իշխող կոալիցիան։

Ապրիլին Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը հանդես է գալիս Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության օգտին, համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ վերջ դնելով Օրբանի 16-ամյա կառավարմանը։ Նոր կառավարությունը խոստացել է վերականգնել Եվրամիության հետ հարաբերությունները, որոնք լարվել էին նախկին իշխանությունների հետ երկարամյա տարաձայնությունների պատճառով։

Մադյարի օրոք ստեղծված հակակոռուպցիոն մարմինը օժտվել է քննչական և դատախազական լիազորություններով՝ ենթադրյալ կոռուպցիան ու պետական միջոցների ապօրինի օգտագործումը հետաքննելու համար։

Հասանելի է

русский

Թեմա

ԿոռուպցիաՔաղաքականություն

Տեղադրություն

Հունգարիա

Անձ

Պետեր Մադյար

Աղբյուրը՝ NEWS.am