BMW-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 720 հազար ավտոմեքենա՝ հրդեհի վտանգի պատճառով

BMW-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 720 հազար ավտոմեքենա՝ հրդեհի վտանգի պատճառով

Auto02:41 | նոյեմբերի 14, 2026BMW-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 720 հազար ավտոմեքենա՝ հրդեհի վտանգի պատճառով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

BMW-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 720 հազար ավտոմեքենա՝ հրդեհի վտանգի պատճառով<!—>

]—>

Գերմանական BMW ավտոարտադրողը ԱՄՆ-ում հետ է կանչում 720 հազար 796 ավտոմեքենա՝ հրդեհի վտանգի պատճառով։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) տվյալները։

Վարչությունը միաժամանակ սեփականատերերին խորհուրդ է տվել «իրենց ավտոմեքենան կայանել բացօթյա տարածքում՝ շենքերից և այլ տրանսպորտային միջոցներից հեռու, մինչև այն կվերանորոգվի»։ BMW-ն աշխատում է անսարքությունները վերացնելու ուղղությամբ և տեղեկություններ ունի հրդեհի 10 դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել, երբ 2024 թվականին ավտոմեքենաները հետ էին կանչվել ջրի պոմպի խնդրի պատճառով և վերանորոգվել։

Ինչպես նշել են NHTSA-ում, հետկանչը կվերաբերի BMW-ի 3-րդ և 5-րդ սերիաների, X1, X3, X4 և Z4, ինչպես նաև որոշ այլ մոդելների, որոնք արտադրվել են 2012-2018 թվականներին։

Հասանելի է

русский

Թեմա

AutoՀրդեհ

Կազմակերպություն

BMW

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am