Ադրբեջանը հրաժարվել է Դուբլինում ստորագրել հակառուսական հռչակագիրը. ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանը հրաժարվել է Դուբլինում ստորագրել հակառուսական հռչակագիրը. ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջան18:28 | նոյեմբերի 13, 2026Ադրբեջանը հրաժարվել է Դուբլինում ստորագրել հակառուսական հռչակագիրը. ԱԳՆ հայտարարությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ադրբեջանը հրաժարվել է Դուբլինում ստորագրել հակառուսական հռչակագիրը. ԱԳՆ հայտարարությունը<!—>

]—>

Ադրբեջանը Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված՝ Եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների մասին հակառուսական հռչակագիրը չի ստորագրել։

Ընդհանուր առմամբ Բաքուն չի միացել գագաթնաժողովի երեք փաստաթղթերին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն այդ առնչությամբ պարզաբանել է, որ Բաքուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը դիտարկում է որպես համագործակցության զարգացմանն ուղղված ոչ պաշտոնական երկխոսության հարթակ։ Նա նշել է, որ Բաքուն գիտակցաբար ձեռնպահ է մնում քաղաքական բնույթի փաստաթղթեր ստորագրելուց։

«Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական երկխոսության հարթակ է, որի նպատակը փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդումն է։ Ադրբեջանը մասնակցում է ԵՔՀ աշխատանքներին՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու, ընդհանուր մարտահրավերների լուծման ուղիները քննարկելու և մասնակից երկրների հետ համագործակցության հնարավորություններն ընդլայնելու համար։ Այդ պատճառով ադրբեջանական կողմը չի միացել նշված փաստաթղթերին, որոնք լրացուցիչ իրավական և քաղաքական պարտավորություններ են ստեղծում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Ադրբեջան

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Եվրոպական քաղաքական համայնք

Իրադարձություն

Գագաթնաժողով

Աղբյուրը՝ NEWS.am